ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Տար ինձ ժամանակ». Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

«Տար ինձ ժամանակ». Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն
31.01.2018 | 17:36

«Տար ինձ ժամանակ» խորագրի ներքո Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում փետրվարի 19-ին,ժամը 19:00-ին տեղի կունենա հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանի (սոպրանո) հեղինակային երգիերեկոն: Համերգի առաջին բաժնում կհնչեն Աֆրիկյանի երաժշտությամբ ռոմանսներն ու երգերը, որոնց տեքստերի հեղինակներ են ՍիլվաԿապուտիկյանը, Համո Սահյանը, Մայա Աֆրիկյանը: Համերգի երկրորդ հատվածում էլ կներկայացվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչԿորյուն Առաքելյանի ստեղծագործությունների տեքստերով երգեր:

Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը և օպերային երգչուհի ԴիանաՀարությունյանը: Երեկոյի կոնցերտմեյստերն ու կազմակերպիչն է Հասմիկ Մարտիրոսյանը: Համերգը կվարի ասմունքող ԳայանեՍամվելյանը: Այս միջոցառումը 80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանի առաջին հեղինակային երգի երեկոն չէ: Նրա նախորդհամերգային երեկոն տեղի է ունեցել 2015-ին, և այս «Տար ինձ ժամանակ» խորագրով համերգը սպասված է արտիստի համար: Մայա Աֆրիկյանը փաստում է՝ իր նպատակն է հանրությանը ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները: «Տար ինձ ժամանակ»խորագրի հիմքն էլ Համո Սահյանի տեքստն է, և լիովին համապատասխանում է հեղինակ-կատարողի ներկայիս հոգեվիճակին:
Մայա Աֆրիկյանը 2017-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում,ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ